40-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել

Հեղինակ MediaLab

Օգոստոսի 27-ին, ժամը 21։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները կանխել են քաղաքացու (արական սեռի, ծնված 1980 թ․) ինքնասպանության փորձը։

Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից։