Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը. Լեհաստանի դեսպանատունը աջակցություն է խնդրում

Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը. Լեհաստանի դեսպանատունը աջակցություն է խնդրում
Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը. Լեհաստանի դեսպանատունը աջակցություն է խնդրում

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու անհետ կորած Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկին։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին: Վերջինս Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով:

Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա:

Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում:

Նրա գտնվելու վայրը պարզելու գործում կարող են օգտակար լինել Հայաստան այցի ժամանակ արված լուսանկարները:

Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, ում հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում:

Դանիելի բնութագրիչ առանձնահատկություններից այն է, որ նրա աջ ոտքը կաղում է:

Դանիելի վերաբերյալ ցանկացած տեղեկության դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Երևանում ԼՀ դեսպանության հետ՝ զանգահարելով +374 91426885 հեռախոսահամարին»։