Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը կժամանի Հայաստան

Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 8–ին կժամանի Հայաստան՝ երկօրյա այցով, որի նպատակն է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը։

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։