Հայաստանի ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով գտնվում է Լյուքսեմբուրգում

ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահի հրավերով Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան֊Լյուքսեմբուրգ բարեկամական խումբը պաշտոնական այցով գտնվում է Լյուքսեմբուրգում։

Այսօր պատվիրակության ղեկավար Սոնա Ղազարյանի, բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանի, Ծովինար Վարդանյանի և Նիդերլանդներում ու Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ հանդիպումներ ունեցանք խարհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենի, Արտաքին և եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենի և հանձնաժողովի՝ բոլոր խմբակցությունները ներկայացնող անդամների հետ։

Քննարկեցինք երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը առնչվող մի շարք հարցեր։ Անխտիր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Այս մոտեցումը ամրագրված է նաև Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած երեք բանաձևերում, որոնցից վերջինում խորհրդարանը առաջարկել էր կառավարությանը թույլ չտալ խորացնել ԵՄ֊Ադրբեջան հարաբերությունները (խոսքը վերաբերում է ԵՄ֊Ադրբեջան նոր երկկողմ համաձայնագրին, որն այդպես էլ չստորագրվեց) այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց»։