«Ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում». Սուր հարցադրումներ` ԱԺ նստաշրջանում

«Ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում». Սուր հարցադրումներ` ԱԺ նստաշրջանում
«Ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում». Սուր հարցադրումներ` ԱԺ նստաշրջանում

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն հինգերորդ գումարման ԱԺ հինգրերորդ նստաշրջանում այսօր մի քանի սուր հարցադրումներ ներկայացրեց: 

Նա նկատեց, որ ԱԺ այս քառօրյայի օրակարագում ընդգրկված հիմնական հարցերի հեղինակը կառավարությունն է, այն կառավարությունը, ով չի կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարականը և 2013 թվականին 7 տոկոս տնտեսական աճ չի ապահովել:

Հիշեցնենք, որ նախորդ տարեսկզբին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կառավարությունը, որը չի կարողանում տարեկան կտրվածքով ապահովել 7 տոկոս տնետեսական աճ, պետք է հրաժարական տա:

«Կառավարության ներկայացուցիչներն իրենց ասուլիսներում խոստովանում են, որ տնտեսական աճը առավելագույնը 3.5- 4տոկոս է: Ինչո՞ւ կառավարությունը հրաժական չի տալիս, զուտ այն պատճառով, որ ձեր իշխանության ներկայացուցիչների հչեցրած հայտարարությունները և տված խոստումները որևէ արժեք չունե՞ն, ու ձեր կուսակցության ղեկավարի ասածը ստացվում է, այսինքն՝ բան է ասել է, ինչպես մնացածը»,- նկատեց Փաշինյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խուսափեց պատասխանել այս հարցին և հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ է նա բարկանում:

«Ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ ուսանողներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը:

Փաշինյանը նշեց, որ այնպիսի տպավորություն էր, որ Տնետեսագիտական համալսարանը խուլիգանների որջ է:

«Այդ խուլիգանների որջը ղեկավարվում է ռեկտորի կողմից, որը տվյալ դեպքում գլխավոր խուլիգանի դերում էր: Ինչո՞ւ մինչև այսօր բուհից հեռացված չեն խուլիգան ուսանողները, բուհի ռեկտորԿորյուն Աթոյանը:: Մի՞թե այն պատճառով, որ այդ ուսանողները նկարներ ունեն Սերժ Սարգսանի հետ, ձեզ հետ: Մի՞թե ձեր կամ Սերժ Սարգսյանի հետ նկարվողներն իրավունք ունեն խախտել Քրեական օրենսգրքի հոդվածները և անպատիժ մնալ: Այդ մարդիկ խախտել են Քրեական օրենսգիրծքը՝ խոչընդոտել են լրագրողները աշխատանքը, խուլիգանություն են արել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ: «Եթե դուք ունեք իրավապահ մարմինների կարծիք, որ խուլիգանություն է կատարվել բուհում, ես պատրաստ եմ, որպես բուհի նախագահ, նման մարդկանց պատժել: Դրանք շինծու գործողություններ են եղել, փորձել են ստվեր գցել քաղաքապետի պաշտպանության գործընթացի վրա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

© Medialab.am