Վերացրե՛ք սանձարձակությունը Հայաստանից և պատժեք բոլորին, ովքեր կփորձեն հարցերը լուծել փողոցում և արյամբ. Փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեկ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածում, որ Երևանում տեղի է ունեցել զինված «ռազբորկա», որի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք հոգի:

Հատկանշական է, որ ըստ մամուլի հրապարակումների, նշված անձանց հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել նաև Երևան քաղաքի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարները:

Ես չգիտեմ, թե ինչ բացատրություններ կտրվեն տեղի ունեցածին, բայց որ մեր երկրում այսպես կոչված ոչ ֆորմալ արժեքային համակարգը, հարցերը փողոցի, հանցագործ մտայնությունով լուծելու փլիսոփայությունը պիտի ոչնչացվի, դրանում չեմ կասկածում:

Նոր որակի ոստիկանությունը ես պատկերացնում եմ հետևյալ կերպ. Այդ ոստիկանությունը պետք է տիրապետի օպերատիվ իրավիճակին, լինի օրինավոր, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կոշտ՝ ըստ անհրաժեշտության հարկադրանքի ուժ կիրառելու կոնկրետ դրսևորմամբ:

Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ իրենց հարցերը լուծեն արյամբ ու վրեժխնդրությամբ:

Վերացրե՛ք սանձարձակությունը Հայաստանից և կարգին պատժեք բոլոր նրանց, ովքեր կփորձեն հարցերը լուծել փողոցում և արյամբ…»։