Խնդրում ենք խուսափել անհարկի տեղաշարժերից․ Ավստրիայում ՀՀ դեսպանատուն

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է հետևյալը.

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին:

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝

00 43 (0) 1 522 74 79 105»:

Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, խնդրում ենք լինել…

Posted by Armenian Embassy in Austria Ավստրիայում Հայաստանի դեսպանություն on Monday, November 2, 2020