Գիտնականները նախազգուշացնում են կորոնավիրուսի հետ կապված ուղեղի վնասվածքի հավանականության մասին

Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսների հետ կապված ուղեղի վնասվածքի հավանականության մասին, քանի որ նոր ձեռք բերված տվյալները ցույց են տալիս, որ COVID-19-ը կարող է հանգեցնել լուրջ նյարդաբանական բարդությունների, ներառյալ բորբոքում, պսիխոզ և զառանցանք: 

Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետազոտողների անցկացրած ուսումնասիրության մեջ ներառված COVID-19-ով հիվանդներից 43-ի դեպքում արձանագրվել են ուղեղի ժամանակավոր դիսֆունկցիա, ինսուլտ, նյարդային վնասվածքներ կամ ուղեղի այլ լուրջ վնասվածքներ:

Վերջերս կատարված այլ ուսումնասիրություններ ևս պարզել են, որ հիվանդությունը կարող է վնասել ուղեղը:

«Ինձ անհանգստացնում է այն, որ մենք այժմ ունենք COVID-19-ով վարակված միլիոնավոր մարդիկ: Եվ եթե մեկ տարվա ընթացքում ունենանք մոտ 10 միլիոն բուժված մարդիկ, և այդ մարդիկ ունենան կոգնիտիվ խնդիրներ, ապա դա կազդի նրանց աշխատունակության և առօրյա կյանքի վրա»,- ասել է Կանադայի Արևմտյան համալսարանի նյարդաբան Ադրիան Օուենը Reuters-ի հետ հարցազրույցում։ 

MediaLab.am