ՌԴ դատարանը Ալրաղացի Լյովիկին 40 օրով կալանավորել է

ՌԴ դատարանը  Ալրաղացի Լյովիկին 40 օրով կալանավորել է
ՌԴ դատարանը Ալրաղացի Լյովիկին 40 օրով կալանավորել է

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է.

«Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»: