Ադրբեջանը Արցախի գրավյալ Թութխունի ոսկու հանքում նախնական հետախուզական աշխատանքներ է սկսել.Factor

Ադրբեջանական Azergold ընկերությունը նախնական հետախուզական աշխատանքներ է սկսել Արցախի գրավյալ Շահումյանի շրջանի Թութխունի ոսկու-մետաղային հանքում։

Այս մասին հայտնել է AzerGold-ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Արիզ Թարվերդիևը, գրում են տեղական լրատվամիջոցները։ «Ենթադրաբար, այստեզ կան ոսկու, արծաթի և պղնձի պաշարներ։ Հանքավայրը բացվել է 1958 թվականին»,- ասել է նա։

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ AzerGold-ի հետախուզական աշխատանքների ծրագրի համաձայն՝ սկզբնական փուլում կատարվելու է գնահատում և հեռակա ուսումնասիրություն։

«Արբանյակի միջոցով կատարվող հիպերսպեկտրալ նկարահանմանը զուգահեռ՝ անցկացվում են նախնական գնահատումներ արխիվային երկրաբանական նյութերի հավաքման, համակարգման, թվայնացման ուղղությամբ: Հաջորդ տարվա ապրիլից նախատեսվում է իրականացնել լայնածավալ հետախուզական աշխատանքներ»,- ասել է Արիզ Թարվերդիևը։

Այս մասին հայտնում է factor.am-ը: