«Մնում է մի բան փաստաթղթավորեն, որ Քոչարյանն ընդհանրապես այդ ժամանակներում գոյություն չի ունեցել»․ Ժաննա Ալեքսանյան

«Հիշում ենք նախկին ոստիկանության սանձարձակ հարձակումները, այդ անձը սանձարձակությունը տարածողներից մեկն էր»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«Ամենամեծ կեղծիքը. Մնում է մեզ ասեն, նկատի ունեմ գրավոր, դուք ոչինչ չեք տեսել, ոչինչ չեք լսել, դուք ներկա չեք գտնվել, մարտի 1-ին զոհեր չեն եղել, դուք զոհերի հարազատներին չեք տեսել, նրանք առհասարակ գոյություն չունեն, ոստկանության ֆաշիստական գորխողություններ չեն եղել… Մնում է մի բան փաստաթղթավորեն, որ Քոչարյանն ընդհանրապես այդ ժամանակներում գոյություն չի ունեցել, մեր երկրի հետ կապ չի ունեցել, նախագահը չի եղել, բայց դա չի լինի միայն վերջինիս անհամաձայնության պատճառով:

Եվ դա միակ հուսադրող բանն է: Ինչ է հայտարարելու գլխավոր դատախազությունը»։