Վրաստանում ուսումնական տարի կմեկնարկի սեպտեմբերի 15-ին

Վրաստանում վերջին օրերին՝  Մեստիայի մունիցիպալիտետում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումից հետո, ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված անհանգստություններին անդրադարձել է նաև Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին: Այս մասին գրում է Aliq.ge-ն։

«Ուսումնական տարվա մեկնարկին ոչ մի վտանգ չի սպառնում: Ինչպես հայտարարեցինք՝ սեպտեմբերի 15-ին կսկսեն կրթական գործընթացը: Հանձնարարականները կհրապարակվեն, և բոլորը հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու:

Այսօրվա իրավիճակից ելնելով՝ կարող ենք ասել  սեպտեմբերի 15-ին ուսումնական տարին սկսելուն ոչ մի վտանգ չի սպառնում: Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է զգուշանալ իրարից»,- հայտարարել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ բոլորի ցանկությունն է, որ իրավիճակը չվատթարանա, ինչի համար անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու ջանքը:

Aliq.ge-ն նշում է, թե նախարարը նշել է նաև, որ նախարարությունը պատրաստ է ցանկացած սցենարի: Ավելին՝ սկզբնաղբյուրում։