FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Միլան-Երևան երթուղով

FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթերը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին: