Կրոնը չպետք է ծառայի քաղաքական և ռազմական շահերին. Հռոմի պապ Լևոն XIV

Հռոմի պապ Լևոն XIV-ը դատապարտել է նրանց, ովքեր կրոնը օգտագործում են ռազմական, տնտեսական և քաղաքական շահերի համար։ Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

«Վա՜յ նրանց, ովքեր կրոնը և Աստծու անունը շահագործում են ռազմական, տնտեսական և քաղաքական նպատակներով՝ սրբությունը ներքաշելով ամենակեղտոտ և ամենամութ ոլորտները», – հայտարարել է պապը հինգշաբթի՝ Բամենդայի (Կամերունի հյուսիս-արևմուտք) Սուրբ Հովսեփի տաճարում։

Լևոն XIV-ը Կամերուն է ժամանել նախօրեին՝ Ալժիրից։ Մայրաքաղաք Յաունդեում պաշտոնական հանդիպումներից հետո նա ուղևորվել է երկրի հյուսիս, որը ավերվել է 2016 թվականին սկսված հակամարտության հետևանքով։ Այդ հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 6500 մարդ, իսկ ավելի քան 500,000-ը ստիպված է եղել լքել իրենց տները։