Խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին. Հայկ Մարությանը`Փարիզի քաղաքապետին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուղերձ է հղել Փարիզի քաղաքապետին, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Փարիզի քաղաքապետ 
տկն. Անն Իդալգոյին

Տիկին քաղաքապետ, 
Սիրելի գործընկեր

Խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: 
Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուխգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը…
Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից: 
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք:

Հայկ Մարության 
Երևանի քաղաքապետ»։