Գետաշենի վարչական տարածքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման դեպք.ԲԸՏՄ

Հուլիսի 16-ին` ժամը 16։30-ի սահմաններում, բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։