Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) տեղադրվել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ներկայացվող նախագծի ընդունմամբ կլրամշակվի երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտը, կապահովվի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններին ՀՀ օրենսդրության համապատասխանեցումն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր գործընթացներում երեխայի լավագույն շահի ամրագրումը։
Նախագծի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ։