ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը

ԲԴԽ  նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը
ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով,  այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը:

Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց  Ռուբեն Վարդազարյանին, տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: