ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելուց հետո ուժեղ հարված կհասցվի Իրանին։
Ինչպես փոխանցում է Reuters-ը, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է շատ կոշտ հարված հասցնել Իրանին հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցներից 30-օրյա մասնակի ազատում տրամադրելուց անմիջապես հետո։
Նշվում է, որ այդ քայլով ԱՄՆ-ն հույս ունի նվազեցնել Իրանի դեմ պատերազմի հետևանքով աճած նավթի գները։



















