Սենսացիոն վիճակագրական տվյալներ

Սենսացիոն վիճակագրական տվյալներ
Սենսացիոն վիճակագրական տվյալներ

Այս տարվա հունվար մասին Եվրամիության մի շարք երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները շեշտակի աճել են, փոխարենը նվազում են արձանագրել ԵՏՄ անդամ և ընդհանրապես ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները: Ավելի վաղ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները նվազել են 30.4 տոկոսով: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Lragir.am-ին ասել էր, որ նվազումը պայմանավորված […]

Այս տարվա հունվար մասին Եվրամիության մի շարք երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները շեշտակի աճել են, փոխարենը նվազում են արձանագրել ԵՏՄ անդամ և ընդհանրապես ԱՊՀ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները:

Ավելի վաղ Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները նվազել են 30.4 տոկոսով: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Lragir.am-ին ասել էր, որ նվազումը պայմանավորված է նրանով, որ ԵՏՄ ծավալները չեն ներառվել հունվարի ցուցանիշների մեջ, որովհետև այդ մասով դեռևս վիճակագրություն չկա:

ԱՎԾ-ն հրապարակել է արտաքին առևտրի մանրամասն ցուցանիշները, որում, թեև նշվում է, որ հունվարի արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, սակայն պարզվում է, որ ցուցանիշներում ներառված չեն հիմնականում դեպի ԵՏՄ տարածք արտահանման ցուցանիշները:

Հիշեցնենք, որ այս փուլում հայ գործարարներն ահազանգում են, որ դեպի ԵՏՄ տարածք, մասնավորապես Ռուսաստան, արտահանում գրեթե չեն իրականացնում՝ պայմանավորված ՌԴ շուկայում տեղի ունեցող զարգացումներով:

ԱՎԾ ներկայացրած վիճակագրության համաձայն՝ ԱՊՀ երկրների հետ հունվարին նախորդ տարվա նույն ամսի համեմատ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է 29.6 տոկոսով, այդ թվում՝ ՌԴ հետ՝ 31 տոկոսով: Հետաքրքիր է, որ ԵՏՄ անդամ Բելառուսի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը հունվարին աճել է 67.7 տոկոսով

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ http://www.lragir.am/index/arm/0/economy/view/111179