Հայկ Մարտիրոսյանը` արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը դարձավ արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մրցաշարում, Մարտիրոսյանը չկրելով ոչ մի պարտություն` 11 հնարավորից հավաքեց 9 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը:

Առաջնության հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, ով վաստակեց 9.5 միավոր:

Արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում էին 150 շախմատիստ: Մրցաշարի 10-ը ամենաբարձր վարկանիշ ունեցող  շախմատիստներից մեկը Հայկ Մարտիրոսյանն էր, ով արագ և կայծակնային շախմատի աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն է: