Դավիթ Տոնոյանը կշարունակի կալանքի տակ մնալ

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու՝ փաստաբանների միջնորդությունը։

Փաստաբանները կրկին նախկին նախարարին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել։

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 3 ամիս է կալանավայրում է «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի պատճառով։

Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով: Տոնոյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերի 30-ին: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: