Երանուհի Թումանյանցը ևս ազատվեց զբաղեցրած պաշտոնից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Հայաստանի  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Անդրեասյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից:

Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Երանուհի Թումանյանցն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին առաջադրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: