«Wizz Air»-ը հոկտեմբերի 2-ից Երևանից թռիչքներ կիրականացնի դեպի Փարիզ

«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան – Բովե – Երևան ուղղությամբ: Այս մասին հայտնում է «Wizz Air» ավիաընկերությունը:

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 2-ից չվերթեր կիրականացնի Երևան – Բովե – Երևան ուղղությամբ։

Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Փարիզ Բովե օդանավակայան չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։

Ավիատոմսերի համար՝ wizzair.com: