Հռոմի Պապ Լևոն XIV-ը կիրակի հայտարարել է, որ բժիշկները նրա թոքերում փոքր նորագոյացություն են հայտնաբերել, ինչի պատճառով առաջիկա շաբաթվա ընթացքում նա վիրահատության կենթարկվի։
Reuters-ի փոխանցմամբ՝ սա 71-ամյա Պապի պաշտոնավարման ընթացքում նրա առողջության հետ կապված մտահոգության առաջին դեպքն է։
Vatican News-ը հայտնում է, որ վիրահատությունը կանցկացվի Հռոմի Ջեմելի հիվանդանոցում։
Հիվանդանոցում 1981 թվականին՝ Հովհաննես Պողոս II Պապի դեմ մահափորձից հետո, ստեղծվել է հատուկ պապական սենյակ, որը մինչ օրս օգտագործվում է։
Նույն հիվանդանոցում 2023 թվականին Ֆրանցիսկոս Պապը հաջողությամբ ենթարկվել է ճողվածքի վիրահատության։ 2025 թվականին նա կրկին հոսպիտալացվել էր առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Reuters-ը նշում է, որ Լևոն XIV-ը համեմատաբար երիտասարդ է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի համար։ Նա ակտիվ կենսակերպ է վարում, զբաղվում է սպորտով, այդ թվում՝ թենիսով։ Մինչ այժմ նրա առողջական լուրջ խնդիրների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։



















