Շատին գյուղում շինություն է փլուզվել․ կա զոհ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղում շինություն է փլուզվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շինության արտաքին պատից մոտ 15 քմ հատված, կա տուժած (Արմեն Հ․, ծնված 1984 թ․), ով Եղեգնաձորի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: