Ալիկ Արզումանյան. ոչ թե հանվել է, այլ հետաձգվել

Ալիկ Արզումանյան. ոչ թե հանվել է, այլ հետաձգվել
Ալիկ Արզումանյան. ոչ թե հանվել է, այլ հետաձգվել

Ադրբեջանական բանաձևը շարունակելու է դամոկլյան սրի պես կախված է լինել մեզ վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալիկ Արզումանյանը:

Ադրբեջանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից հանեց իր իսկ առաջարակած`«Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» կոչվող բանաձևի քննարկումը և տեղափոխեց այն ԳԱ 65-րդ նստաշրջան, սակայն ընդդիմության ներկայացուցիչն ասում է, որ դեռ վաղ է հանգիստ շունչ քաշելը:

«Ընթանում է ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեյաի 64–րդ նստաշրջանը, որն այսօր երեկոյան կփակվի, կսպառի օրակարգը, իսկ երեքշաբթի կբացվի հերթական՝ 65–րդ նստաշրջանը։ ՄԱԿ–ում Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ ընդամենը հայտարարել է, որ առաջարկում է տեղափոխել քննարկումը ՄԱԿ–ի 65–րդ նստաշրջան։ Այսինքն, հարցն օրակարգում է հաջորդ երեքշաբթի օրվանից և մինչև հաջորդ սեպտեմբերի երկրորդ երեքշաբթին այդ հարցը նորից դամոկլյան սրի պես կախված է լինելու մեզ վրա»,-ասաց Արզումանյանը: