Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն

Հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցութային հանձնաժողովի 2023թ․-ի հունիսի 21-ի թիվ 3 որոշումը՝ համաձայն ՀՀ Առողջապահության նախարարի 22 հունիսի 2023թ․-ի N 83-Ա հրամանի Հովհաննես Արտաշեսի Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն: