Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ Factor.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն արդեն կազդուրվել է։ Նա դուրս է գրվել հիվանդանոցից, հիմա տանն է և իրեն լավ է զգում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին ԿԸՀ-ից։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հուլիսի 14–ին սուր ինֆարկտով հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ սիրտը ստենտավորվել էր։ Նա Factor TV-ին փոխանցել էր, որ հուլիսի 13-ի երեկոյան վատ էր զգացել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Նորք-Մարաշ բժշկական կենտրոն։ Այնտեղ սուր ինֆարկտ էր ախտորոշվել։