Հայաստանը 1 մլն բնակչին ընկած վարակվածների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում․ Փաշինյան

Հայաստանը կորոնավիրուսային համաճարակի ցուցանիշների առումով նոր հակառեկորդներ է սահմանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ խնդիր է մեզ համար, բոլորիս համար, բայց կա մեկ շատ ավելի կարևոր խնդիր, որից, մեր կարծիքով, բխում է այս երկրորդ խնդիրը՝ իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանի Հանրապետությունում չկա, որովհետև հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, որ երկրի երեք միլիոն բնակչությունը ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարում է համավարակի դեմ»,- ասաց Փաշինյանը։