Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն ու նույն ընտանիքի թունավորված մյուս երեխաները այսօր կտեղափոխվեն Երևանի Մանկան տուն

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Այդ մասին տեղեկացնում են ԲԿ-ի լրատվական ծառայությունից։

Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն նույնպես դուրս են գրվում հիվանդանոցից:

Նրանք միասին կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

Հիշեցնենք՝ այս ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել էր: Նա Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով: