Օմանի իշխանությունները մարտի 3-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է երկրի խոշորագույն նավահանգստին՝ Սալալայի նավահանգիստին։ Այս մասին հաղորդում է The Associated Pressը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։
Նշվում է նաև, որ երկրի հարավ-արևմտյան Դոֆար նահանգում խոցվել է երկու անօդաչու թռչող սարք։ Հարձակումների հետևանքով զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։
Իսրայելը և Միացյալ Նահանգները փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին ու էներգետիկ օբյեկտներին։
Մինչ այժմ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի ինը երկրի՝ Բահրեյնին, Իրաքին, Հորդանանին, Քուվեյթին, Օմանին, Կատարին, Սաուդյան Արաբիաին և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև Կիպրոսում գտնվող Մեծ Բրիտանիայի ավիաբազային։
Ավելի վաղ ԱԹՍ-ներ էին արձակվել նաև Դուքմի նավահանգիստում վառելիքի պահեստարանների ուղղությամբ։



















