Գեղարքունիքի մարզում 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Գավառ և Ճամբարակ համայնքներում:
ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի ստորաբաժանման Գավառի և Ճամբարակի բաժնմունքներում հաշվառված նորակոչիկները նշված համայնքներից և նրանցում ներառված բնակավայրերից էին:
Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը,Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ ու հարազատներ:
Արարողության ընթացքում հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ուղղված նորակոչիկներին, մաղթելով նրանց խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:
Զորակոչի արարողությունը շարունակվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հոգևոր դասի կողմից կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ: