Բողոքի ակցիա նախագահականի մոտ, Մատաղիսի գործով

Բողոքի ակցիա նախագահականի մոտ, Մատաղիսի գործով
Բողոքի ակցիա նախագահականի մոտ, Մատաղիսի գործով

Եթե դատարանը Մատաղիսի գործով մեղադրվող 3 զինծառայողներին անմեղ ճանաչի Հայաստանի Հանրապետությունը կպարտավորվի վճարել շուրջ 1,314,000,000եվրո գումար նրանց երեք տարով ապօրինի ազատազրկելու համար:

«Մատաղիսի գործով շուրջ երեք տարի տղաները անմեղ նստել են ու մեր նման պետություններում ապօրինի ազատազրկման համար տրվող փոխհատուցման գումարի մեկ օրվա հաշվարկը կարող է կազմել շուրջ 400 եվրո»,- այս տվյալները հայտնեց §Ժառանգություն¦ կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Մատաղիսի գործով դատախազների գործունեությանը դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ: Փոստանջյանը դեռևս 2004թվականին է այս գործով բողոք ուղարկել ՄԻԵԴ:

2006թ. երկու զինվորների սպանության մեջ մեղադրվող երեք տարի անարդարացիորեն ազատազրկված Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը ազատ արձակվեցին: Գործի քննությունը վերսկսվեց ու դատախազությունը նորից մեղադրանք առաջադրեց տղաներին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրելով նրանց ոչ թե դիտավորյալ, այլ անզգույշ սպանության մեջ: Կարդալ ավելին