Արմեն Գրիգորյանը նամակ է հղել ՀԱՊԿ և առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԾ քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել  Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Ն. Ռ. Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Այդ մասին տեղեկացնում են Անվտանգության խորհրդից։

Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ ԱԾ քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ: Նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Վ. Զասին։