Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 973 մահ են արձանագրել մեկ օրում. դա նոր առավելագույնն է

 Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 973-ով՝ մեկ օր առաջվա 957-ի դիմաց՝ մինչեւ 218 345:

Հոկտեմբերի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աճը բացարձակ արտահայտությամբ դարձել Է առավելագույնը համավարակի սկզբից ի վեր: Բացի դրանից, արդեն յոթ օր շարունակ երկրում արձանագրում են կորոնավիրուսի պատճառով 900-ից ավելի մահ մեկ օրում:

Նոր հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) աճել Է մինչեւ 2,79 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 28 190-ով՝ մինչեւ 7 832 964:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,36 տոկոս:

Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովեր բուժում են անցնում այս պահին, ավելացել Է մինչեւ 720 334, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 20 706-ով՝ մինչեւ 6 894 285:

Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 88 տոկոսը:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 4 699-ով՝ մեկ օր առաջվա 5 002-ի դիմաց՝ մինչեւ 1 688 376:

Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել Է 0,28 տոկոս: Մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել Է 70-ով՝ մեկ օր առաջվա 71-ի դիմաց՝ մինչեւ 29 808, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: