ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա

Դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։