Հայաստանում քաղաքական օրակարգն այլևս թելադրվում է Բաղրամյան պողոտայից. Իշխան Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժումը վաղը՝ 16։00-ին բոլորին հրավիրում է Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանում քաղաքական օրակարգն այլևս թելադրվում է Բաղրամյան պողոտայից, բայց ոչ թե պողոտայի հարակից խորհրդարանից, այլ պայքարի հրապարակից», -նշել է Սաղաթելյանը: