Երևանը նոր քաղաքապետ ունի

Երևանը նոր քաղաքապետ ունի․ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո  այդ պաշտոնն անցնում է մինչ այս քաղաքապետի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Հրաչյա Սարգսյանին։

Հրաչյա Սարգսյանը 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվել էր 2018թ. հոկտեմբերի 29-ին։