Ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներում ախտահանման աշխատանքները շարունակվում են․ Տեսանյութ

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու և մեր քաղաքացիների առողջության պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները ԱԻՆ ծառայողների կողմից պարբերաբար ախտահանվում են։

«Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ դիմակներով և պահպանել սոցիալական հեռավորություն»,- նշվում է ոստիկանության հաղորդագրությունում։