Ձայն բազմաց` ձայն Աստծո. ՀՅԴ խմբակցության պատգամավոր

Ձայն բազմաց` ձայն Աստծո. ՀՅԴ խմբակցության պատգամավոր
Ձայն բազմաց` ձայն Աստծո. ՀՅԴ խմբակցության պատգամավոր

«Ժողովրդի կամարտահայտության լավագույն միջոցը հանրաքվեն է»:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը` խոսելով արտահերթ ընտրությունների հնարավորինս արագ անցկացման ժողովրդական պահանջի մասին:  

Նա հայտարարել է, թե մինչեւ հիմա քաղաքական հիմնավորում չի տեսել, թե ինչու արտահերթ ընտրությունները պիտի լինեն հրատապ: Փոխարենն, ըստ նրա, իշխանությունները բազմաթիվ խնդիրների լուծումը կապում են արտահերթ ընտրությունների հետ:

«Բայց ամեն դեպքում, ձայն բազմաց` ձայն Աստծո. եթե ամբողջ հասարակությունը գտնում է, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը արտահերթ խորհրդարանական ընտրությունները թեկուզ մեկ շաբաթով հետաձգելու մեջ կարող է լինել, Աստծու սիրուն, մեկ շավաթ առաջ անենք»,- հայտարարել է Սեյրանյանը: