ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի վիրահատությունն ավարտվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը:
«Վիրահատությունը քիչ առաջ է ավարտվել, այն անցել է նորմալ»,- ասաց Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը վիրահատվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն: