Ակցիա ԱԺ դիմաց՝ «Հարսնաքարի» գործով

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության հայտարարության համաձայն, վաղը «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ, ժամը 13:00-ին ակցիա է կազմակերպվում ԱԺ մոտ:
«Ողջունում ենք ԱԺ արտակոալիցիոն 4 խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիելու նախաձեռնությունը: Աժ պատգամավորներին կոչ ենք անում միանալ նախաձեռնությանը: Համարում ենք, որ այն բոլոր պատգամավորները, որոնք իրենց ստորագրությունը չեն դնի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի տակ, նպաստած կլինեն Հարսնաքարի գործի կոծկմանը, Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատի եւ անձեռնմխելիության պահպանմանը:

Վաղը ԱԺ-ում ընթանալու է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի ստորագրման գործընթացը, ուստի բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ժ. 13:00 մասնակցել ԱԺ-ի մոտ կայանալիք ակցիային:

 

Ձեր մասնակցությունը շատ կարևոր է»,-նշված է նախաձեռնության հայտարարության մեջ:

© Medialab.am