Տոլմայի հայկական բույրն ու տեսակները. հայ խոհարարներն՝ ի պաշտպանություն հայկական ճաշատեսակի (Ֆոտոպատմություն)

Տոլմայի հայկական բույրն ու տեսակները. հայ խոհարարներն՝ ի պաշտպանություն հայկական ճաշատեսակի (Ֆոտոպատմություն)
Տոլմայի հայկական բույրն ու տեսակները. հայ խոհարարներն՝ ի պաշտպանություն հայկական ճաշատեսակի (Ֆոտոպատմություն)

Շատ, շատ տոլմա: Բազմազան ու զանազան ու բացառապես հայկական:
Այս տարի եւս, ինչպես անցյալ տարի, հայ խոհարարները կզարմացնեն բոլորին տոլմայի տարատեսակությամբ եւ ճաշատեսակը պատրաստելու հմտությամբ:
Հուլիսի 11-ին, արդեն ավանդական  դարձած «համեղ» միջոցառումը՝ «Տոլմայի համահայկական փառատոնը» կազմակերպվում է «Սարդարապատ» հուշահամալիրի հարակից տարածքում՝ «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Եփած, փաթաթած, ավանդական, նորարական մեթոդների կիրառությամբ, միջոցառման հատուկ տաղավարներում, հայ խոհարարները կզարմացնեն այցելուներին՝ հայկական ճաշատեսակի բույրը տարածելով շուրջբոլորը:
Այսօր կայացած մամլո ասուլիսում կազմակերպիչները նշել են, որ հուլիսի 11-ին բոլոր ցանկացողներին միջոցառման վայր կտեղափոխվեն Հանրապետության հրապարակից՝ հատուկ նախատեսված անվճար ավտոբուսներով:
Միջոցառման մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 18-ին: Նախատեսվում են համտեսումներ, ցուցադրություններ, մրցույթներ:

Ըստ կազմակերպիչների, տոլմայի փառատոնի կազմակերպման նպատակներից մեկը «աշխարհին հայկական խոհանոցը ներկայացնելն է»:

«Ադրբեջանցիներն ու թուրքերը պարբերաբար ոտնձգություն են անում մեր տոլմա ճաշատեսակի ազգային պատկանելիության վրա: Եվ հենց այս ամենի դեմ փոքր-ինչ պայքար մղելու համար, մենք որոշեցինք փառատոն կազմակերպել՝ նվիրված հենց տոլմային»,- լրագրողներին գաղտնիքները բացել է «Հայ խոհարարական ավանդույթների պահպանում ու զարգացում» ՀԿ-ի քարտուղար Վահե Անթանեսյանը:

Ըստ կազմակերպության տնօրեն Գարիկ Գևորգյանի, տոլմայի բազմաթիվ եւ բազմահամ տեսակները տեղում՝ տաղավարներում կպատրաստվեն եւ կմատուցվեն փառատոնի մասնակիցներին:

«Կներկայացվի տոլմայի ավելի քան 70 տեսակ: Դրանցից մեկը թոնրի տոլման է, որը շատ յուրօրինակ է: Այս տոմլան անցկացվում է խորովածի շշերով և կախվում թոնրում: Կա տոլմա, որը պատրաստվում է դդումի ծաղկի մեջ և այլն: Ներկաները կարող են վերցնել իրենց դուր եկած տոլմայի բաղդրատոմսը»,- նշել է Գարիկ Գևորգյանը:

Լուսանկարը՝ Փիրուզա Խալափյանի

Տես անցյալ տարվա փառատոնի «Մեդիալաբի» ֆոտոպատմությունը:

© Medialab.am