Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են, հուշարձան and դրսում նկարն է

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են, ծաղիկ and դրսում նկարն է

Այցի ավարտին հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Ժան Ասելբորնը ջրել է 2018 թ. մարտի 27-ին Ծիծեռնակաբերդ կատարած իր այցի ժամանակ տնկած եղևնին:

Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են, տոնածառ and դրսում նկարն է