ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի Հայաստանի ու Ադրբեջանի հետ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով բանակցությունների հաջորդ փուլում Թուրքիայի ներգրավվելու հնարավորության մասին հարցին: 

«Այստեղ կարևոր է միայն երկու երկրների տեսակետը. նկատի ունեմ պատերազմող երկրներին՝ Ադրբեջան և Հայաստան: Միայն պատերազմող երկրները կարող են տալ համաձայնություն կամ ցանկանալ այս կամ այն երկրի մասնակցությունը բանակցություններին»,- նշել է Պեսկովը: