«Ֆեյքեր ունեմ»․ ՀՀԿ-ն և հանրային աջակցության պատրանքը․ FIP.am

Քաղաքական ուժերը վերջին տարիներին հանրային բարձր աջակցության պատրանք ստեղծելու նպատակով սոցիալական ցանցերում բացում են կեղծ օգտահաշիվներ կամ, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկաներ»։ Այս խմբերը համակարգված ձևով հավանում, մեկնաբանում կամ տարածում են անհրաժեշտ հրապարակումները։

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ բացահայտել է քաղաքական գործչի կամ կուսակցության շուրջ արհեստական դրական կարծիք ձևավորելու համար ստեղծված կեղծ օգտահաշիվների մի շարք խմբեր։

Դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ 

Վերջին շրջանում ակնհայտորեն ակտիվացել է կեղծ օգտահաշիվների մի մեծ խումբ, որը տարբեր ֆեյսբուքյան էջերում և լրատվականների հրապարակումների մեկնաբանություններում աջակցում է Հանրապետական կուսակցությանը: Այսօր կներկայացնենք այդ խմբի 150 ֆեյքերի աշխատանքը։ Նշենք, որ այս թիվը վերջնական չէ, և չի բացառվում, որ այն շատ ավելի մեծ է։ Ուսումնասիրվել են միայն այս պահին ակտիվ գործունեություն ծավալող կեղծ օգտահաշիվները։ https://www.youtube.com/embed/ip-cSGRrGyI?feature=oembed

Ֆեյքերի այս բանակի գործունեությունն ուսումնասիրելիս նկատեցինք մեկնաբանությունների ոճի և գրելաձևի հստակ նմանություններ, ինչն ապացուցում է, որ դրանք գործում են ուղղորդված և համակարգված՝ մարդկանց փոքր խմբի կողմից և մեկ կենտրոնից։ Դա փաստում է նաև այն, որ տվյալ կեղծ օգտահաշիվները մեկնաբանում են բացառապես կոնկրետ հրապարակումներ, բացառապես հայերեն և առանձին չեն գործում։ 

Գործունեության շրջանակը

«Հանրապետական» ֆեյքերն առավելապես ակտիվություն են ցուցաբերում և իրենց աջակցությունն են հայտնում ՀՀԿ առաջնորդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սատարող ֆեյսբուքյան էջերում, պարբերաբար տասնյակներով մեկնաբանություններ են թողնում նրան և Հանրապետական կուսակցությանը վերաբերող հրապարակումների տակ։

Մեկնաբանության թեմաները տարբեր են, բայց հիմնականում ֆեյքերը աշխատանք են տանում երկու ուղղությամբ՝ Սերժ Սարգսյանին ամեն կերպ գովերգելով և այլ ընդիմադիր ուժերին ու ներկա իշխանությանը զրպարտելով ու մեղադրելով։

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը վերաբերող հրապարակման մեկնաբանությունները  «Սերժ Սարգսյանի աջակիցներ» խմբից։

Այս ֆեյքերն ակտիվ գործունեություն սկսել են մոտ երկու տարի առաջ՝ սկսած 2019-ի երկրորդ կիսամյակից, և այս ընթացքում կարճատև ընդհատումներով բավական ակտիվ են գործում ֆեյսբուքյան տարբեր լրատվական հարթակներում և խմբերում։

Հատկանշական է, որ այս կեղծ հաշիվները որոշակի դադարից հետո կրկին ակտիվացել են 2020 թ. դեկտեմբերի 4-ից, երբ Հայրենիքի փրկության շարժումը (ՀՓՇ) հայտարարություն էր տարածել՝ սկսելով իր գործունեությունը։ Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը նույնպես շարժման մասնակից կուսակցություններից էր։

Հայտարարությունը շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր կեսօրին, բայց շուրջ 5 ժամ որևէ արձագանքի չէր արժանացել։ Սակայն 17։30-ից սկսած հայտարարության տակ շարժմանն աջակցող տասնյակ մեկնաբանություններ եղան՝ բոլորը ֆեյքերի կողմից։ Մոտ երեք ժամում արվեց 60-ից ավելի մեկնաբանություն։

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fprkutyan.sharzhum%2Fposts%2F107017021267009&show_text=true&width=500

Այդ պահից սկսած և հետագայում ՀՓՇ-ի գործունեության ողջ ընթացքում ֆեյքերն իրենց աջակցությունն էին հայտնում և տարբեր հարթակներում կոչեր տարածում մասնակցել շարժման հանրահավաքներին։

Այսքանով, սակայն, ֆեյքերի գործունեության շրջանակը չի սահմանափակվում․ նրանք սատարում են այլ գործիչների նույնպես։ Դրա վառ օրինակ է նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասին Tert.am-ի հրապարակումը, որի տակ 73 մեկնաբանությունից 70-ը պատկանում են ֆեյքերին, և վերոնշյալ կեղծ օգտահաշիվներն այստեղ մեծարում են Մինասյանին։ 

Ֆեյքերի այս խումբը ֆեյսբուքյան տիրույթում աջակցում է Հանրապետական կուսակցության այլ գործիչների նույնպես, հատկապես՝ Արմեն ԱշոտյանինՀայկ ՄամիջանյանինԷդուարդ ՇարմազանովինԱրտակ Զաքարյանին  և այլն։ Ներկայացված հղումներում ֆեյքերի մեկնաբանություններն են։ 

Իսկ վերջերս՝ ՀՀԿ-ի հետ դաշինք ձևավորելուց հետո, այս ֆեյքերն աջակցում են նաև Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և «Պատիվ ունեմ» դաշինքին։ Ֆեյքերը հաճախ մեկնաբանում են նաև ԲՀԿ-ական Աշոտ Անդրեասյանին, որը սերտ կապեր ունի հանրապետական երիթևի հետ։ 

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmikayelgrigoryan%2Fposts%2F3588602174553595&show_text=false&width=500

Ֆեյքերն ակտիվ են նաև խոշոր լրատվականների հրապարակումների տակ․ դրանց մեկնաբանություններում փորձում են հանրային աջակցության պատրանք ստեղծել, իսկ որոշ դեպքերում նաև իրենց դժգոհությունն են արտահայտում այս կամ այն հրապարակման առիթով։ 

«Անձնական նկարներ»

Հայտնաբերված կեղծ օգտահիշվների գերակշիռ մասը «իգական սեռի» են։ Այս գործելաոճի պատճառները պարզ են՝ կանանց տվյալներով հաշիվները շատ արագ են ընկերների և հետևորդների բանակ հավաքում, իսկ նրանց նկարներն արագ ստանում են բազմաթիվ հավանություններ և մեկնաբանություններ, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե օգտահաշիվը իրական է։ 

Կեղծ օգտահաշիվներում օգտագործվող նկարներն այլ մարդկանց են պատկանում և հիմնականում վերցված են Вконтакте, Instagram սոցիալական ցանցերից և ծանոթության կայքերում ռուս և վրացի աղջիկների էջերից։ Հաճախ, սակայն, օգտագործվում են նաև հայ աղջիկների նկարներ։ https://www.youtube.com/embed/NIwLJftEtfk?feature=oembed

Ֆեյքերը նաև մեկնաբանում են մեկը մյուսի նկարները՝ փորձելով իրական օգտատիրոջ տպավորություն ստեղծել։ 

Թե՛ տարեց կնոջ օգտահաշիվը, թե՛ մեկնաբանողները իրականում ֆեյքեր են, իսկ նկարը վերցված է ազգությամբ ռուս Анна Набокова-ի էջից, որը որևէ կապ չունի ո՛չ Հայաստանի ներքաղաքական կյանքի, ո՛չ էլ Հանրապետական կուսակցության հետ։

Նման գործելաոճ է նաև տղամարդկանց կեղծ էջերի պարագայում․ այս դեպքում մի խումբ ֆեյքեր նշում են, թե իբր միասին ժամանակ են անցկացրել որևիցէ վայրում։ Թե՛ հրապարակման մեջ «նշված» երեք տղամարդկանց, թե՛ մեկնաբանություն թողած երկու այլ կանանց օգտահաշիվները կեղծ են։

Համակարգվածություն և նմանություններ

Այս խմբի ֆեյքերին հեշտությամբ կարելի է տարբերել նրանց թողած մեկնաբանությունների նմանությամբ։ Այսպես, օրինակ, Սերժ Սարգսյանի նկարով հրապարակման տակ կա 125 մեկնաբանություն, որոնցից միայն 5-ն են պատկանում իրական օգտատերերի։https://imgur.com/msGUl7X/embed?ref=https%3A%2F%2Ffip.am%2F15643%3Ffbclid%3DIwAR10C9H7TacapKwzl5nu3ApzluRIcPhe-ZCRkw6GKkBuA_2dC6p9y0h6iXI&w=540

Ֆեյքերին կարելի է տարբերակել նաև նրանց էջերի «անձնական» լուսանկարները համացանցում որոնելով՝ չնայած, որ ոչ միշտ է որոնումը արդյունքներ տալիս։ Պատճառը նկարների ձևափոխումն է և դրանց վրա «ֆիլտրերի» տեղադրումը, ինչը դժվարացնում է որոնողական համակարգերի համար նկարների նույնականացումը։

Այդպիսի դեպքերում ուղղակի պետք է ուսումնասիրել հավանած էջերի և ընկերների ցանկը։

Ընդհանուր ընկերներ

Ֆեյքերի ընկերների ցուցակները մեսամասամբ համընկնում է, և ինչպես սպասվում էր՝ նրանք կան նաև միմյանց ընկերների կամ հետևորդների ցանկերում։ Հատկանշական է, որ դիտարկվող ֆեյքերի գերակշիռ մասի ընկերների և հետևողների (follow) ցուցակներում կան ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀԿ-ական նախկին պաշտոնյաներ։

Հավանած էջեր

Հանրապետական ֆեյքերի բանակի օգտահաշիվներում հեշտ հայտնաբերվող ընդհանրություններից մեկն էլ հավանած էջերն են։

Գրեթե բոլորի մոտ հավանած էջերի ցանկում են ՀՀԿ-ական նախկին պատգամավորների՝ Էդուարդ ՇարմազանովիԱրմեն Աշոտյանի և Արտակ Զաքարյանի էջերը, երրորդ նախագահին նվիրված էջերն ու խմբերը՝ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակՍերժ Սարգսյանի աջակիցներՎերադարձեք պարոն Նախագահ, ինչպես նաև Հայրենիքի փրկության շարժման պաշտոնական էջը և բացահայտ հակաիշխանական քարոզչությամբ զբաղվող մի շարք էջեր, ինչպիսիք են՝ «Բացահայտում», «Նիկոլը իմ վարչապետը չէ» և այլն։

Վիզուալիզացնելով ֆեյքերի հավանած էջերը, դրանց քանակն ու ուղղվածությունը, ստանում ենք հետևյալ պատկերը՝ https://public.flourish.studio/visualisation/5862763/https://flo.uri.sh/visualisation/5862763/embed?auto=1A Flourish hierarchy chart

Նույնանման հրապարակումներ

Ֆեյքերի մի մասը հաճախ անում են նույնանման հրապարակումներ կամ տարածում են միևնույն լուսանկարները` նույն ժամին և նույն ուղեկցող գրառմամբ, ինչը ևս համակարգվածության ապացույց է։ https://imgur.com/SJpYIj8/embed?ref=https%3A%2F%2Ffip.am%2F15643%3Ffbclid%3DIwAR10C9H7TacapKwzl5nu3ApzluRIcPhe-ZCRkw6GKkBuA_2dC6p9y0h6iXI&w=540

Այս ֆեյքերի մի մասն էլ «օգտագործվում է» ՀՀԿ-ականների հրապարակումները ֆեյսբուքյան բաց խմբերում տարածելու համար։ Այդպիսի խմբերը հաճախ ունենում են տասնյակ հազարավոր անդամներ։https://imgur.com/a/1c3bl1x/embed?pub=true&ref=https%3A%2F%2Ffip.am%2F15643%3Ffbclid%3DIwAR10C9H7TacapKwzl5nu3ApzluRIcPhe-ZCRkw6GKkBuA_2dC6p9y0h6iXI&context=false&w=540

Նկարում ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի էջն է, որտեղ հաճախ տարածումների քանակը մի քանի անգամ գերազանցում է հավանումների քանակը։ 

Ֆեյքերի այս տեսակը հիմնականում իրենց անձնական էջերում հրապարակումներ չի անում և մեկնաբանություններ չի թողնում, հաճախ ջնջվում և փոխարինվում է նորերով։ Պատճառն այն է, որ Ֆեյսբուքի ալգորիթմները վաղ թե ուշ հայտնաբերում են տարբեր խմբերում նույնատիպ հրապարակումներ անելու երևույթը և որակում դա որպես սպամ, ինչից հետո օգտահաշիվը արգելափակվում է։ Մեր հայտնաբերած ֆեյքերից որոշները արդեն իսկ արգելափակվել են։  https://imgur.com/a/npBsANC/embed?pub=true&ref=https%3A%2F%2Ffip.am%2F15643%3Ffbclid%3DIwAR10C9H7TacapKwzl5nu3ApzluRIcPhe-ZCRkw6GKkBuA_2dC6p9y0h6iXI&context=false&w=540

Նույնը արվում է նաև Արմեն Աշոտյանի և ՀՀԿ-ի մյուս ներկայացուցիչների համար։

Հանրապետական ֆեյքերը, բացի երրորդ նախագահին և Հանրապետական կուսակցությանը գովաբանելուց, զբաղվում են նաև ատելության խոսք և բռնության կոչեր տարածելով՝ «ծեծելու», «վառելու», «մարդկանցից ֆիզիկապես երկիրը ազատելու» և այլնի վերաբերյալ։

Թե որտեղի՞ց են ղեկավարվում այս ֆեյքերը՝ դժվար է ասել։ Սակայն մեր հետաքննությունը որոշակի արդյունք տվեց։ Ուսումնասիրելով ֆեյքերի այս խմբի օգտահաշիվները՝ դրանցից մեկում հանդիպեցինք սքրինշոտ-նկար, որը արված էր ինստագրամյան էջից։ Լուսանկարը հրապարակվել էր Lana Martirosyan անվամբ ֆեյք օգտահաշվում։ Այստեղ հատկանշական է այն, որ հրապարակված սքրինշոթի ներքևի մասում երևում է, թե ով է այն արել։

Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն հրապարակել է Մարիա Կարապետյան օգտատերը, որը «Սերժ Սարգսյանի աջակիցներ» թիմից է և ակտիվ գործունեություն է իրականացնում և մեկնաբանում այն նույն հրապարակումները, որոնք մեկնաբանել են նաև մեր հայտնաբերած ֆեյքերը։ 

Այս թիմը ղեկավարում է նույնանուն ֆեյսբուքյան էջը, որտեղ էլ հենց մեծ ակտիվություն են ցուցաբերում ֆեյքերը։ «Սերժ Սարգսյանի աջակիցներ» թիմի ղեկավարներն են ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներ Միքայել ԳրիգորյանըՀենրիխ Դանիելյանը և Վահե Մովսիսյանը։ Վերջիններս մեր հայտնաբերած ֆեյքերի մեծ մասի ընկերների կամ հետևորդների ցանկում են։ Կեղծ օգտահաշիվները հաճախ զբաղված են նրանց գովաբանմամբ և աջակցությամբ։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն գործում է մոտ 150 օգտահաշվից կազմված ֆեյքերի բանակ, որը փորձում է հանրային աջակցության պատրանք ստեղծել Հանրապետական կուսակցության և մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի շուրջ։ 

Փաստերի ստուգման հարթակ