Չեխիայի դեսպանատան ներկայացուցիչները միացել են Խաչիկում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան երկու հյուրի:

«Մենք ուրախ էինք հյուրընկալել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան երկու հյուրին՝ առաքելության ղեկավարի տեղակալ Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին: Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկ գյուղի պարեկին, որպեսզի իրենց աչքերով տեսնեն մեր աշխատանքը տեղում»,- նշված է ԵՄ դիտորդական առաքելության էջում: