Ժամը 11:30-ից դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները, մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմության անհնազանդության ակցիաների առաջնորդ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերու շնորհակալություն է հայտնել իր փողոցները փակած քաղաքացիներին և հայտարարել, որ ավարտում են այն:

«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք, փաստել ենք, որ ժողովուրդն է իրադրության տերը. 11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները: Այսօր առավոտից փողոցները կաթվածահար են եղել, ժողովուրդն է որոշել՝ որ փողոցը փակի և որը բացի», -հայտարարել է նա:

Սաղաթելյանը նաև ընդգծել է, որ փողոցները փակելու ակցիան «լայնամասշտաբ էր»: