Հոգեբան. Մենք օրվա հացի խնդիր ունեցող անձից պահանջում ենք գրքի հարց լուծել

Հոգեբան. Մենք օրվա հացի խնդիր ունեցող անձից պահանջում ենք գրքի հարց լուծել
Հոգեբան. Մենք օրվա հացի խնդիր ունեցող անձից պահանջում ենք գրքի հարց լուծել

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքերով, տպագիր գրականությունը մի քանի անգամ ավելի նախընտրելի է էլեկտրոնաային գրականությունից. «Որովհետեւ գիրքը 500 տարի կայացել է, սովոր ենք գրքին, գրքով ենք մեծացել, եւ ինձ թվում է, որ գիրքը դեռ երկար ժամանակ կշարունակի իր տեղը, ուրիշ բան, որ ինտերնետն արագ իր տեղն է գրավում: Ուումնական , բայց գիտական գրականության առումով, վստահ եմ, որ ինտերնետը տպագիրին արագ դուրս կմղի»:

Պարոն Զարգարյանը չհամաձայնեց, թե ընթերցողները նվազել են, ասաց, որ Ազգային գրադարան օրական 900-12000 ընթերցող է մտնում ու նույնիսկ ամառային արձակուրդներին էլ ընթերցասրահները լիքն են: Ըստ նրա, հիմնականում հայագիտական գրականությունն ու մամուլ են կարդում:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ ասաց, որ տպագիր եւ էլեկտրոնային գրականությունն ունի եւ առավելություններ եւ թերություններ: Ըստ նրա, տպագիր գիրքը նախընտրողներն ավելի էսթետիկ զգացողություններն են բավարարում եւ նորից վերընթերցելու, վերհիշելու, նշումներ կատարելու հնարավորություն ունեն, իսկ գիտական գրականության առումով էլեկտրոնային գրականությունն ավելի հարմար է ու արագ հասանելի: Ըստ նրա, ի տարբերություն տպագիր գրականության, էլեկտրոնայինը խեղաթյուրելու ռիսկեր ունի. «Էլեկտրոնային գրականությունը անկանոն կերպով է դուրս գալիս, կամայական մեկը, ով էլեկտրոնային գիրքը գցում է ինտերնետ` կարող է փոխել, խեղաթյուրել կամ իր մոտեցումները դնել»:Կարդալ ավելին